Այսօր ակնկալվում է Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունների մասին ավելի վաղ հայտնել է ուկրաինական կողմի բանակցող Դավիթ Արախամիան Facebook-ում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները և ուկրաինացիները երրորդ անգամ կհանդիպեն մարտի 7-ինՓետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները երկու անգամ արդեն հանդիպել են սակայն այդ բանակցությունների ընթացքում համաձայնեցված զինադադարը, որը թույլ կտար խաղաղ բնակիչներին հեռանալ, ձախողվել է: Կողմերը դրանում միմյանց են մեղադրում։
Արևելյան Եվրոպայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները շատ արժանահավատ զեկույցներ ունի խաղաղ բնակչության վրա միտումնավոր հարձակումների վերաբերյալ:
Բանակցությունների երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի էին ունեցել Բելառուսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)