Մատչելիության հղումներ

Ռուսները և ուկրաինացիները երրորդ անգամ կհանդիպեն մարտի 7-ին


Աջից ձախ ռուսաստանցի բանագնացներ Լեոնիդ Սլուցկին և Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինացի բանագնացներ Օլեքսի Ռեզնիկովը, Միխայլո Պոդոլյակը և Դավիդ Արախամիան, արխիվ, Գոմելի շրջան, 28 փետրվարի, 2022թ.
Աջից ձախ ռուսաստանցի բանագնացներ Լեոնիդ Սլուցկին և Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինացի բանագնացներ Օլեքսի Ռեզնիկովը, Միխայլո Պոդոլյակը և Դավիդ Արախամիան, արխիվ, Գոմելի շրջան, 28 փետրվարի, 2022թ.

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա գալիք երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում այսօր հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Ենթադրվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

Երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի են ունեցել Բելառուսում:

Երկրորդ փուլում Գոմելի շրջանում բանակցությյուններին Ռուսաստանից մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:

Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայլո Պոդոլյակը. պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

XS
SM
MD
LG