Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը:
Կրեմլի փոխանցմամբ, Պուտինը Մակրոնին ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և ասել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը՝ «եթե Կիևն ընդունի ռուսական կողմի պահանջները»:
Պուտինը Մակրոնին նաև ասել է, որ ուկրաինական կողմը չի կատարում մարդասիրական միջանցների վերաբերյալ պայմանավորվածությունները:
Նա պնդել է, թե «ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլ և Վոլնովախա ավանների խաղաղ բնակիչներին, այդ թվում` օտարերկրացիներին, արգելել են մարդասիրական միջանցքներով հեռանալ առճակատման գոտուց»:
Պուտինը պնդել է, թե «Զապորոժիեի ատոմակայանի միջադեպն ուկրաինացի արմատականների ցինիկ քարոզչական ակցիայի մասն է»:
Այսօրվա հեռախոսազրույցը սկսվել է Փարիզի ժամանակով 12:30-ին (Մոսկվայի ժամանակով 14:30-ին) և տևել է 1 ժամ 45 րոպե: Սա Մակրոնի և Պուտինի միջև թվով արդեն չորրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրում:
Մարտի 3-ի հեռախոսազրույցից հետո Մակրոնն ասել է, թե «ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում վատթարագույնը դեռ առջևում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքից ահազանգում են Ուկրաինայում ահագնացող իրավիճակի մասին