ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։
«Միացյալ Նահանգները մշտական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով։ Միայն վերջին ժամանակներս այդ օգնությունը կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար»,- ասել է Բլինքենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Քիշնևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք դիտարկում ենք օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում՝ օդանավով Լեհաստանի տարածքով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միաժամանակ նա կրկին խաղաղության կոչ է արել: