Մատչելիության հղումներ

Էրդողանի հետ զրույցում Պուտինը շարունակել է պնդել, թե Կիևը պետք է կատարի ռուսական պահանջները


«Դոնբասի պաշտպանության հատուկ օպերացիայի» կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի մարտերը և կատարի ռուսական պահանջները, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ղեկավարը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, թե Կիևն է բանակցությունները ձգձգում։

Ըստ Կրեմլի` Թուրքիայի նախագահն Անկարայի պատրաստակամությունն է ներկայացրել՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ նպաստել ուկրաինական խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG