Թուրրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Բաքու:
«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ ջանքեր են գործադրում Ուկրաինայում առճակատումը կարգավորելու համար», - Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով, երկու երկրները նաև սերտորեն համագործակցում են իրենց քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հարցում:
Չավուշօղլուի հետ հանդիպումներում Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները քննարկում են ոչ միայն Ուկրաինայի հակամարտության թեման, այլև տարածաշրջանային զարգացումները և երկկողմ համագործակցության հարցերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին այսօր իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բաքվի և Անկարայի հարաբերությունները միշտ դաշնակցային են եղել, իսկ 2021 թվականին կնքված Շուշիի հռչակագիրը միայն պաշտոնապես վավերացրել է այդ իրողությունը»,- հայտարարել է Ալիևը: