«Մեծ յոթնյակը» Ռուսաստանին մեղադրում է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար

«Մեծ յոթնյակի» երկրներն ընդդեմ Ռուսաստանի

«Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում գումարած արտահերթ ժողովում այսօր ընդունել են հայտարարություն, որով խստորեն դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում` գրոհը Զապորոժիեի ատոմակայանի վրա:

«Մենք դատապարտում ենք ռուսաստանցիների գրոհը քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների վրա, ներառյալ դպրոցները և հիվանդանոցները: Ատոմակայանի վրա ցանկացած գրոհ կամ սպառնալիք միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է»,- ասվում է «Մեծ յոթնյակի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունում:

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները Ռուսաստանից պահանջել են անհապաղ դադարեցնել պատերազմը և դուրս հանել զորքն Ուկրաինայից: