ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե Ուկրաինայում առաջիկայում իրավիճակը կվատթարանա:
«Առաջիկա երկու օրում, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ավելի վատ կացություն կստեղծվի, կզոհվեն և կտուժեն ավելի մեծ թվով մարդիկ, կլինեն ավելի շատ ավերածություններ»,- ասել է Ստոլտենբերգը:
Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը խոսել է Բրյուսելում՝ Ուկրաինայի հարցով գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների արտահերթ ժողովում, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը: