Բելառուսի առաջնորդը վստահեցնում է՝ Մինսկը չի միանա Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններին։
«Բելառուսը մտադիր չէ միանալ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանը», - երեքշաբթի օրը հայտարարել է Լուկաշենկոն։
Նա կրկին հերքել է Արևմուտքի և Կիևի պնդումները, թե ռուսական զորքերը Բելառուսի տարածքից են հարձակվում են Ուկրաինայի վրա։
Ավելի վաղ Բելառուսի առաջնորդը հայտարարել է, որ «օգնում են ռուսներին»։ «Եթե նրանք մեզ դիմում են լուրջ վնասվածքներով, մենք նրանց բուժում ենք: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում», - ասել է Լուկաշենկոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)