Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ հրավիրեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով։
Նիստը տեղի կունենա այսօր։ Քվեարկությունը 15 երկիր ընդգրկող Անվտանգության խորհրդում ընթացակարգային բնույթ ուներ, և Ռուսաստանը չէր կարող օգտվել վետոյի իրավունքից։
Ձայների 11 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում ընդունվեց Գլխավոր ասամբլեայի նիստ գումարելու մասին։ Որոշմանը դեմ քվեարկեց Ռուսաստանը, ձեռնպահ՝ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)