ԱՄՆ-ը պահանջում է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, Ուկրաինայի հարցով գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:

Դիմումը պաշտոնապես ներկայացվել է, կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը պետք է նիստ նշանակի:

Այս տարի փետրվարի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ում հերթագայության կարգով նախագահում է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)