Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում Ալիևը կրկին անդրադարձել է առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։
«Նախագահ Ալիևը ընդգծել է անհետ կորածների ճակատագրի և զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ալիևի և Կլաարի հանդիպման ընթացքում «կողմերը մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել հաղորդակցության ուղիների վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և մի շարք այլ սկզբունքային խնդիրների շուրջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հրաժարվում էր վերցնել իր զոհերի մարմինները. Լարիսա Ալավերդյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին են փոխանցվել ԼՂ առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ