Անկարայում ԱՄՆ դեսպանը «հիանալի զարգացում» է որակում հայ-թուրքական գործընթացը

Դեսպան Ջեֆրի Ֆլեյք, արխիվ

Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Anadolu գործակալության հետ զրույցում անդրադառնալով Անկարայի արտաքին քաղաքական օրակարգին, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին՝ այն համարելով «հիանալի» զարգացում:

«Մենք գոհունակությամբ ենք ընդունում այս գործընթացը: Ռուսաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումը և այժմ էլ Վիեննայում կայանալիք հանդիպումը մեզ շատ է ուրախացնում: Այս զարգացումներն իսկապես գոտեպնդող են: Ստամբուլ-Երևան ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ևս կարևոր ազդակ է», - ասել է դեսպան Ֆլեյքը:

Որպես Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի թեկնածությունը ամերիկյան Սենատի կողմից հաստատվեց անցած տարվա հոկտեմբերին: Հունվարի սկզբին նա ժամանեց Անկարա՝ փոխարինելով դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենենդեսի հարցերին ի պատասխան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը