Բայդենը և Ջոնսոնը համամիտ են՝ Ուկրաինայի հարցում բանակցությունները մնում են առաջնահերթություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Միացյալ Թագավորության վարչապետ Բ որիս Ջոնսոն, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը կարծում են, որ Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են «գլխավոր առաջնահերթություն»։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ կայացած հեռախոսազրույցում համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված «վճռորոշ պատուհան է մնում դիվանագիտության համար», հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գրասենյակը։

Ուկրաինական ճգնաժամի շուրջ այս քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների զգուշացումից հետո, թե ռուսական ներխուժումը կարող է տեղի ունենալ մի քանի օրից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ․ Գերմանիայի կանցլեր Ալեքսեյ Ռեզնիկով․ «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա» Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն մեկնում է ԿիևԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության հարցերում շարունակել քննարկումները ՌԴ-ի հետ«Ձեր ժամանումը կնպաստի լարվածության թուլացմանը». Զելենսկին Ջո Բայդենին հրավիրել է Կիև