Իտալիայում չեղարկել են դրսում բժշկական դիմակ կրելու պարտադրանքը: Հետայսու տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից:
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի ներկայացրած նոր օրենքով դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում:
Իտալիայում աստիճանաբար նվազում է կորոնավիրուսով օրական ախտահարումների թիվը: Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 150 հազար 220 մարդ: Կորոնավիրուսի դեմ Իտալիայում պատվաստվել է բնակչության 78.5 տոկոսը: