Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այսօր ասել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներից ևս 90 տոննա զինամթերք է ստացել:
Բեռը՝ որպես օգնություն, Կիև է փոխադրվում Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով:
«Այսօր ևս 90 տոնա ամերիկյան զինամթերք ենք ստացել: Ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալն այս պահին գերազանցել է հազար 300 տոննան»,- Թվիթերի էջում գրել է նախարար Ռեզնիկովը:
Միացյալ Նահանգները պարտավորվել է մոտ 200 միլիոն դոլարի ռազմական նշանակության արտադրանք ուղարկել Ուկրաինա:
Բացի այդ, հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքը՝ Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները և մի շարք այլ երկրներ նույնպես ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային: