Մատչելիության հղումներ

Յենս Ստոլտենբերգ. «Եվրոպայում առկա է ռազմական բախման վտանգ»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Ռումինիայում հայտարարել է, որ Եվրոպայում հնարավոր է ռազմական բախում:

«Այսօր առկա է Եվրոպայում նոր ռազմական կոնֆլիկտի իրական վտանգ, որովհետև ռուսական ուժերի կուտակումը շարունակվում է»,- ասել է գլխավոր քարտուղարը «Միխալ Կոգելնիչանու» օդային ռազմակայանում, որը գտնվում է Կոնստանցա առափնյա ավանի մոտակայքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսն այսօր միասին այցելել են ռազմակայան:

Ստոլտենբերգի խոսքով, փետրվարի 16-ից 17-ը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում գումարվելու է կառույցի պաշտպանության նախարարների ժողովը, որը քննարկելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու հարցը:

Արձագանքելով Եվրոպայում ռազմական նոր կոնֆլիկտի հնարավորության մասին Ստոլտենբերգի հայտարարությանը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե «Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես Ռուսաստանի սահմանների մոտ զորքեր կուտակելու առիթ»:

XS
SM
MD
LG