Միացյալ Նահանգները Գերմանիայից զորախմբեր է ուղարկում Ռումինիա: Երեկ մի զորախումբ հասել է Սև ծովի ափին՝ Կոնստանցայի մոտ գտնվող օդային ռազմակայան: Ամերիկացիներն այդ ռազմակայանն օգտագործում են 1999 թվականից:
Հաշվի առնելով ռուս-ուկրաինական ճգնաժամը և դրա հետևանքով ամբողջ Արևելյան Եվրոպայում առաջացած լարվածությունը՝ Վաշինգտոնը շուրջ 3 հազար զինծառայող է գործուղում Լեհաստան և Ռումինիա:
Ֆրանսիան հայտարարել է, որ նույնպես պատրաստ է հազար զինծառայող ուղարկել Ռումինիա: Այդ հարցով որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին գումարվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ առաջին ստորաբաժանումն արդեն հասել է Եվրոպա