Պաշտոնական Բաքուն Հայաստանի իշխանություններից պահանջում է հստակ տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած շուրջ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
«Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը, որն անմիջական պատասխանատվություն է կրում այդ ամենի համար, ևս 30 տարի լռություն պահպանի 3700 ադրբեջանցիների ճակատագրի մասին։ Այդ մարդկանց մասին որևէ բան հայտնի չէ, հայտնի չեն նաև նրանց զանգվածային հուղարկավորության վայրերը», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աբդուլաևայի խոսքով՝ առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի հստակեցումը «Բաքվի առաջնահերթությունների թվում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն պնդում է, թե հայկական կողմը չի կատարել միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած պարտավորություններըՓաշինյանը` Ալիևի հետ հեռավար հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասինԱդրբեջանին են փոխանցվել ԼՂ առաջին պատերազմում անհետ կորած 108 ադրբեջանցիների աճյունների մնացորդներ