Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը այսօր ասել է, թե ՀԱՊԿ-ը օպերատիվ օգնություն կցուցաբերի Հայաստանին, եթե պաշտոնական դիմում ստանան։
«Անկասկած մենք կարող ենք ճիշտ այդպես օպերատիվ և արագ արձագանքել մեր դաշնակցի պաշտոնապես ամրագրված համապատասխան դիմումին»,- ասել է նա, ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում դաշնակցային պարտականությունները կկատարվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ«Ինչպես հասկացաք, մենք կարող ենք արագ քննարկել (դիմումը), երբ տեսնենք որևէ պրոցեսի կրիտիկական բնույթը, ծավալն ու դինամիկան»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ օրինակ բերելով Ղազախստանի իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը։
Ալեքսանդր Պանկինը խոսել է «Վալդայ» ակումբում անցկացված «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» անվանումով համաժողովում։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին ասել է, թե չի կասկածում Ռուսաստանի արագ արձագանքման ունակություններին Հայաստանի պաշտոնական դիմումը ստացվելու դեպքում։
«Հենց այդպես է գրված մեր հիմնական համաձայնագրում, և հավատացեք, եթե նման ընկալում, նման համոզմունք չլինի՝ կազմակերպությունը պարզապես չի լինի»,- ասել է Ստանիսլավ Զասը։