ԵՄ երկրները դյուրացնում են զբոսաշրջիկների մուտքը

Կորոնավիրուսի դեմ պատվաստում Պորտուգալիայում, արխիվ

Եվրոպացի դպրոցականները մեկնում են փետրվարյան արձակուրդների: Զբոսաշրջության ոլորտի համար կարևոր այս շրջանը կուղեկցվի սանիտարական սահմանափակումների մեղմացմամբ։

Այսպես, Պորտուգալիա մուտք գործելու համար միջազգային չափանիշներով պատվաստված զբոսաշրջիկներն այլևս պարտավոր չեն PCR (ՊՇՌ) թեստեր ներկայացնել, պահանջը մնում է միայն չպատվաստվածների համար։

Նմանատիպ կանոններ գործում են նաև Հունաստանում՝ միայն այն պայմանով, որ նրանք, ովքեր պատվաստումն ավարտել են ավելի քան 270 օր առաջ, պետք է նախքան ճանապարհորդելը խթանիչ պատվաստում անեն և ունենան դա հաստատող փաստաթուղթ:

Ֆրանսիայում երկարատև ընդմիջումից հետո հեռվից հյուրերի են սպասում: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են հանել Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից ժամանող պատվաստված ճանապարհորդների համար բացասական թեստեր ներկայացնելու պահանջը։ Փարիզը կպահի խոստումը, եթե վարակի ամենօրյա ցուցանիշները շարունակեն անշեղորեն նվազել:

Իտալիայում բժիշկների կողմից ավելի քիչ դեպքեր են գրանցվում: Այնտեղ չեղարկվում է փողոցներում դիմակ կրելը։

Իսպանիայի իշխանությունները ևս գնում են այս ճանապարհով՝ այն պայմանով միայն, որ դիմակ կրելու պահանջը պահպանվելու է մարդաշատ միջոցառումների համար։