Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 811-ով՝ հասնելով 396 հազար 885-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 291-ով և հասել 359 հազար 456-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 297 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 797 հազար 392-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 108-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 762 մարդ։
Արցախում՝ 190 նոր դեպք
Արցախում փետրվարի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 400 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք, գրանցվել է մեկ մահ։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր։
2022-ին Արցախում կատարվել է 3 հազար 716 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 867 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: