Առողջապահության արդեն նախիկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր․ նրանց նշանակման հարցը Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր։
Ավելի վաղ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ առաջարկվել է նրանց թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջիներիս քաղաքական հայացքները, «երեքն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները»։
Ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։
Փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ավագանին այսօր կքննարկի երեք փոխքաղաքապետերի նշանակման հարցը