Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է հայտնում եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերի կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով: Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները», - Թվիթերում գրել է հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան։
Բաքուն հայտարարել է, թե իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծել:
Պաշտոնական Երևանը ի պատասխան հայտարարել է, որ «հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը․ ՀՀ ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը գործնական քայլեր է անում` Ղարաբաղի հուշարձաններից հայկական հետքը ջնջելու համար, ահազանգում են Արցախից