Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այսօր վավերացրել է Շուշիի հռչակագիրը։
«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։
Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
Օրեր առաջ համաձայնագիրը վավերացրել է Ադրբեջանի խորհրդարանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը և Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»