Այսօր Պուտին-Ջոնսոն հեռախոսազրույց կկայանա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հեռախոսազրույց կունենան՝ փորձելով թուլացնել Ուկրաինայի շուրջ լարվածությունը:

Երեկ Բորիս Ջոնսոնն այցելել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների համար: Նա նշել է, որ ավելի քան 100 հազար ռուս զինվորականներ են կուտակված Ուկրաինայի սահմանին: Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ դա «Ուկրաինայի հանդեպ թշնամության թերևս ամենամեծ ցուցադրումն է»:

Ջոնսոնը նախազգուշացրել է, որ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների և այլ միջոցների փաթեթ ունի, որը պատրաստ է կիրառել «այն պահին, երբ ռուսական ոտքը անցնի Ուկրաինայի տարածք»: Նա նաև ասել է, որ արևմտյան երկրները «ձգտում են երկխոսության»:

Բորիս Ջոնսոնը կրկին հորդորել է Մոսկվային նահանջել և ընտրել դիվանագիտության ուղին, նշելով՝ կարծում է, որ դա դեռ հնարավոր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորիս Ջոնսոնը փոխել է Վլադիմիր Պուտինին զանգելու օրը