Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը փոխել է Վլադիմիր Պուտինին զանգելու օրը


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը փոխել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի ժամկետը՝ փետրվարի 1-ի փոխարեն այն տեղի կունենա հաջորդ օրը։ Այս մասին հաղորդում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակը, առանց նշելու հետաձգման պատճառը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այսօր Պուտինը հեռախոսազրույց չունի Ջոնսոնի հետ, միաժամանակ նա չի բացառել ավելի ուշ ժամկետ համաձայնեցնելու հնարավորությունը։

Բորիս Ջոնսոնը փետրվարի 1-ին մեկնում է Ուկրաինա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG