Մեկօրյա աշխատանքային այցով վաղը Հայաստան կժամանի Ավստրիայի արտգործնախարարը։
Ալեքսանդր Շալենբերգի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը փետրվարի 2-ին է՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության շենքում, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ։
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ