Սեբաստիան Կուրցը շաբաթ երեկոյան հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Օրերս նրա հրաժարականի պահանջով հանդես էին եկել երեք ընդդիմադիր կուսակցություններ: Ավելի վաղ էլ դատախազությունը հաղորդել էր, որ կոռուպցիայի կասկածանքով քննություն է վարում Կուրցի և մի քանի այլ անձանց դեմ:
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ քննիչները պարզել են, որ 2016-18 թվականներին Ավստրիայի ֆինանսների նախարարությունն օգտագործել է բյուջետային միջոցները թերթերից մեկում գովազդային հայտարարությունների ֆինանսավորման համար՝ Կուրցի կուսակցության համար շահավետ հարցումների արդյունքների հրապարակման դիմաց:
Հայտարարելով իր հրաժարականի մասին՝ Սեբաստիան Կուրցը կանցլերի պաշտոնում առաջարկել է Եվրոպական և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի թեկնածությունը: