Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վարակվել է կորոնավիրուսով: Ախտորոշումը հաստատվել է Կիև կատարելիք այցի նախօրեին:
«Այսօր երեկոյան իմ հանձնած COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր: Բարեբախտաբար, ես երեք անգամ պատվաստվել եմ, և մեկուսացման ընթացքում կաշխատեմ տնից», - Թվիթերում գրել է Թրասը:
Նա պետք է ուղեկցեր վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վաղը մեկնելու է Ուկրաինա:
Բրիտանիայում կորոնավիրուսի հետ կապված ինքնամեկուսացման տևողությունը 7 օր է:
Թրասը մտադիր էր առաջիկա երկու շաբաթների ընթացքում այցելել նաև Մոսկվա և բանակցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական երկրներում սկսում են վերացնել կորոնավիրուսային սահմանափակումները