Ռուսաստանը Արևմուտքից ոչ միայն խոստումներ է փնտրելու, այլև իր անվտանգության համար իրավական պարտավորեցնող երաշխիքներ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա մենք գիտենք, թե ինչ արժեն Արևմուտքի խոսքերը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով` «այժմ մենք լուրջ խնդիրներ ունենք հենց այն պատճառով, որ Արևմուտքը անզգույշ և անազնիվ է գործել ռուսական շահերի հետ կապված»։