Հյուսիսային Կորեան հաստատել է, որ այս շաբաթվա ընթացքում փորձարկել է հեռահար թևավոր հրթիռ և մարտավարական կառավարվող հրթիռի մարտագլխիկ:
Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է զենքի գործարան, որտեղ, ըստ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության, նրան ներկայացրել են «հզոր սպառազենի համակարգի արտադրության գործընթացը»:
Վերջին փորձակումը Հյուսիսային Կորեան այսօր է անցկացրել: Անցած շաբաթ Փհենյանը հայտարարել է, որ հզորացնելու է պաշտպանությունը «Միացյալ Նահանգների ագրեսիայի դեմ» և նկատել է տվել, որ կարող է վերանայել միջուկային ռումբերի և միջմայրցամաքային հրթիռների փորձարկումները դադարեցնելու իր որոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիեննայում վերսկսվել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները