Թուրքիայի ԱԱԽ-ը քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցերը

Թուրքիայի նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը:

Նիստից հետո հրապարակված հայտարարության համաձայն, ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար ստեղծված մեխանիզմները և գործադրվող ճիգերը կողմերի՝ գլխավորապես Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերով առաջ տանելու կարևորությունը:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին՝ այս տարվա առաջին նիստում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևելյան Միջերկրականի զարգացումները, իրավիճակը Լիբիայում, Իսրայելում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը և Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ ՉավուշօղլուԵրևանն ու Անկարան որոշել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների