Բելառուսցի քաղբանտարկյալների թիվը անցնում է հազարից։ Այս մասին հայտնում է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը։
Իրավապաշտպանների կազմած ցուցակում ներառվել են ևս 9 հոգի, որոնք ազատազրկման են դատապարտվել Ալեքսանդր Լուկաշենկոյին և այլ պաշտոնյաների վիրավորելու համար, 3 անձ էլ ճաղերի հետևում է հայտնվել՝ «թշնամանք հրահրելու» մեղադրանքով։
2020 թվականի օգոստոսին Բելառուսի նախագահի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո քվեարկության արդյունքների դեմ բողոքի ալիք սկսվեց երկրի տասնյակ քաղաքներում։
Աննախադեպ զանգվածային ցույցերը իշխանությունները ցրեցին ուժի կիրառմամբ, հարուցվել է ավելի քան հազար քրեական գործ, տասնյակ անձինք, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդները երկարամյա ազատազրկման են դատապարտվել։
Արևմտյան երկրները Լուկաշենկոյին որպես լեգիտիմ նախագահ չեն ճանաչում, նրա և նրա մերձավորների դեմ սահմանվել է պատժամիջոցների մի քանի փաթեթ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները