Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ այսօր մտքեր են փոխանակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Ինչպես ԱԽ քարտուղարի գրասենյակն է փոխանցում, կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:
Դեսպանի խնդրանքով Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվել