ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրվել է հեռանալ Ուկրաինայից

Ուկրաինա - Կիևում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ժամեր առաջ կարգադրել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Ուկրաինայից։

Այդ երկրում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիները, նաև նշել է Պետդեպարտամենտը, պետք է մեկնեն այնտեղից, քանզի վտանգ կա, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև որոշել է կրճատել Կիևում գտնվող իր դեսպանատան աշխատակիցների թիվը՝ հետ կանչելով ոչ կենսական գործառույթ իրականացնողներին։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում ընդգծել են, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է աշխատել՝ կրիտիկական այս պահին աջակցելու Ուկրաինային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է լարված
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Վաշինգտոնը դրական են գնահատել այսօրվա բանակցությունները