Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը դարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման հիմնական թեման, հայտնել է Սպիտակ տունը։
Հանդիպման մասնակիցները Բայդենին ներկայացրել են «ռուսական ռազմական գործողությունները» Ուկրաինայի հետ սահմանին, քննարկել են ինչպես դիվանագիտական միջոցներով իրավիճակը դեէսկալացնելու ջանքերը, այնպես էլ «մի շարք զսպման միջոցառումներ՝ դաշնակիցների և գործընկերների հետ սերտ համակարգմամբ, այդ թվում՝ շարունակելով օգնություն տրամադրել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար»։
Բայդենը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում Մոսկվային «դաժան հետևանքներ» են սպասում, Սպիտակ տունը։