Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ոչ միայն Ուկրաինա հնարավոր ներխուժման, այլև ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի դեպքում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնի տեղակալ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը։
Պատասխանելով հարցին, թե Լոնդոնը դիտարկում է արդյոք Ռուսաստանը SWIFT միջազգային բանկային համակարգից անջատելու հնարավորությունը, նախարարը նշել է, որ Մոսկվայի դեմ «տնտեսական և ֆինանսական սահմանափակումների» լայն փաթեթ է կիրառվելու։