Այսօրվանից ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի դեմ պայքարի նոր խստացումները: Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կթույլատրվի։
Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը մոտենում է քովիդի հերթական ալիքին. ՓաշինյանՀայաստանում վերջին օրերին գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ: Անցած մեկ օրում արձանագրվել է քովիդի 940 նոր դեպք՝ հասնելով 350 հազար 897-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 127-ով և հասել 334 հազար 109-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 812 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 669 հազար 792-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 26, ևս 1520 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 242 մարդ։
Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել
Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել:
COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Այս տարվա ընթացքում Արցախում կատարվել է 1334 թեստավորում, 99-ը եղել են դրական պատասխանով: