Քրիստինե Գրիգորյանը ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Քրիստիննե Գրիգորյանը, վարչապետի երեկվա որոշմամբ, ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է հենց Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցը Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում է, սակայն դեռ չի քննարկվել։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։ Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքով՝ օմբուդմենին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ ինչպես կքվեարկի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրությանը