Իրանը հույսեր է կապում Ռուսաստանի Դաշնության հետ տիեզերական, անվտանգության և տնտեսական ոլորտներում համագործակցության հետ, Մոսկվայում հայտարարել է Իրանի նախագահը։
Էբրահիմ Ռաիսին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է Վլադիմիր Պուտինի հրավերով։ Իրանի և Ռուսաստանի նախագահները այսօր երկկողմ բանակցություններ են ունեցել:
Նախագահ Ռաիսին շեշտել է, որ ռուս-իրանական առևտրատնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը չի գոհացնում, և կողմերը ջանքեր են գործադրում ավելիին հասնելու համար։ Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են բազմապատկել համագործակցության մակարդակը:
Էբրահիմ Ռաիսին հայտնել է, որ Մոսկվան ու Թեհրանը «ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ» ունեն, որը կարող է հստակեցնել հեռանկարը առնվազն 20 տարվա կտրվածքով: