Մատչելիության հղումներ

Հունվարի 19-ին Կրեմլում կբանակցեն Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին


Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը փոխանցել է, որ վաղը՝ հունվարի 19-ին, Կրեմլում նախատեսված են Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի բանակցությունները:

Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ առևտրի և տնտեսության բնագավառներում համատեղ նախագծերի իրականացումը:

Նախագահները կանդրադառնան նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին:

Կրեմլի մամլո ծառայությունը նշում է, որ Պուտինը և Ռաիսին կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի թեման:

Հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Իրանի նախագահը ելույթով հանդես կգա Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ Պետական դումայում:

Ռաիսին նաև կայցելի Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչություն և կհանդիպի ռուսաստանյան տարբեր շրջաններից կրոնական առաջնորդների հետ:

Ռաիսին առաջին անգամ է այցելում Ռուսաստան: Իրանի նախագահիպաշտոնը 2021 թվականի օգոստոսի 5-ին ստանձնելուց հետո նա մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Պուրտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG