Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը ժամանել է Մոսկվայի օդանավակայաններից մեկը՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում։
«Ռաիսին, ով Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկերոջ [Վլադիմիր Պուտինի] պաշտոնական հրավերով՝ զարգացնելու տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցությունը, մի քանի րոպե առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան», - ասվում է Իրանի կառավարության հաղորդագրությունում։
Այսօր նախատեսված են Պուտին-Ռաիսի բանակցություններ, վաղը Իրանի նախագահը ելույթ կունենա Ռուսաստանի Պետդումայում և Մոսկվայի Մայր տաճարի մզկիթում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունվարի 19-ին Կրեմլում կբանակցեն Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին