Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցներ չի նախատեսում

Ուկրաինայի զինված ուժերի զորավարժություններ Կիևի մերձակայքում, դեկտեմբեր, 2021թ․

Եվրամիությունը չի նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, սակայն միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում։ Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100-հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ և պատրաստվում է ներխուժել այդ երկիր։ Դա առաջացրել է Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների անհանգստությունը:

Ռուսաստանը դա հերքում է և իր հերթին պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Վրաստանը, չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ռուսաստանը ցանկանա շարժվել դիվանագիտական ճանապարհով, մենք պատրաստ ենք դա անել». Ջեյք ՍալիվանՌուս-բելառուսական համատեղ զորավարժություններ կանցկացվեն Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում պատժամիջոցները կհասնեն 10 բալլի․ Բրայան ՈւիթմորՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի զորքը դուրս հանել դաշինքին 1997-ից հետո միացած երկրներիցՋեն Սաքի. «Ռուսաստանը պատրվակ է որոնում Ուկրաինա ներխուժելու համար»