Ղազախստանում բողոքի ցույցերից հետո հրաժարական է տալիս Նազարբաևի երրորդ փեսան

Թիմուր Կուլիբաև, արխիվ

Ղազախստանի երկարամյա նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը հրաժարական տվեց «Ատամեկեն»-ի ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից։

Թիմուր Կուլիբաևը Ղազախստանի ամենաազդեցիկ և ամենահարուստ գործարարներից է, կինը՝ Դինարա Կուլիբաևան, Forbes-ի գնահատականներով, Ղազախստանի 5 ամենահարուստ կանանցից մեկն է։ Զույգի կարողությունը 2021 թվականի մայիսին գնահատվում էր շուրջ 3 միլիարդ դոլար։ Forbes-ի ամերիկյան խմբագրության տվյալներով՝ հունվարյան բողոքի ցույցերի արդյունքում Կուլիբաևների կարողությունը նվազել է 200 հազար դոլարով։

Անցած շաբաթ Նազարբաևի մյուս երկու փեսաները հրաժարական տվեցին երկրի խոշորագույն նավթագային ընկերությունների ղեկավար պաշտոններից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել նախագահ Տոկաևի շուրջ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից