Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար, այս մասին Թվիթերում գրել է նրա խոսնակ Այդոս Ուկիբայը։
Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած Նազարբաևը հանրությանը չի ներկայացել 2021 թվականի դեկտեմբերի 28-ից ի վեր, հրապարակավ չի անդրադարձել երկրում շարունակվող հակակառավարական ցույցերին։
Նախկին նախագահի մամուլի խոսնակը նաև տեղեկացնում է, որ հունվարի 5-ին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացված Նազարբաևն այժմ գտնվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանում և «ուղիղ կապի մեջ է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»