Մեկնարկել է Ազգայն ժողովի հերթական քառօրյա նիստը, օրակարգում նաև մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Խորհրադարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցրել, թե ինչպես կքվեարկի ընտրության ժամանակ․ ընդդիմադիր «Պատիվ ունեմից» կարծում են՝ հանգնամանքը, որ Գրիգորյանին առաջադրել և ընտրության համար անհրաժեշտ ձայները ապահովելու է իշխանությունը, կարող են կաշկանդել նրան։ «Հայաստան» խմբկացությունից էլ հայտարարում են, որ իրավական ոլորտի մասին Գրիգորյանի մի խումբ հարցերի պատասխանները իրենց չեն բավարարել։
Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։ Մարդու իրավունքերի պաշտպանի մասին օրենքով օմբուդմենին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված երդմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ ինչպես կքվեարկի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրությանը