Մոսկվայում ավարտվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Հայաստանի Արտգործնախարարության փոխանցմամբ՝ դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»
Թե ովքեր են պատվիրակությունների կազմում, չի հաղորդվել, բանակցություններն անցել են փակ ռեժիմով։
Սա փաստացի հարաբերությունների կարգավորման արդեն չորրորդն փորձն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։