Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ՀԱՊԿ խաղաղապահների ստորաբաժանումները դուրս են եկել Ալմաթիից և ուղևորվել դեպի մշտական տեղակայման վայրեր։
Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց մեքենաներն ու անձնակազմը բեռնել են ՌԴ երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներ և օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։ Այս մասին առավոտյան հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Երեկ սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ խաղաղապահները վաղը կվերադառնան. ՀԱՊԿ-ը դուրս է բերում զորքերը ՂազախստանիցԱմանորի օրերին Ղազախստանում բողոքի ցույցեր էին սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել էին ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների, կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ, շուրջ 10 հազար մարդ ձերբակալվել է։ ՀԱՊԿ-ը Ղազախստանի նախագահի խնդրանքով հունվարի 6-ից սկսել է խաղաղապահ առաքելությունը երկրում։ Հինգ օր անց՝ հունվարի 11-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, թե Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, և կազմակերպության ուժերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություն է փոխանցել իրավիճակի կարգավորման վերաբերյալԱլմաթիում հայ խաղաղապահները ապահովում են ջրակայանի ու հացի գործարանի անվտանգությունըՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին