Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի կազմակերպված դուրսբերումը կմեկնարկի հունվարի 13-ին։

«Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ»,- Ալմաթիում օպերատիվ շտաբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։

Интерфакс-ը, հղում անելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, նշում է, որ զորախումբը տեղակայված է Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Ալմաթիի շրջանում։ Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը ի պատասխան Ղազախստանի նախագահի օգնության խնդրանքի, հանրապետություն է ուղարկել ռազմական զորախումբ՝ ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։

Հունվարի 11-ին Տոկաևը խորհրդարանում հայտարարեց ՀԱՊԿ «խաղաղապահ առաքելության» ավարտի մասին՝ խոստանալով, որ զորամիավորման փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։ Ղազախստանում անցած շաբաթ տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել մոտ 10 հազար մարդ։ Զոհերի թվի մասին պաշտոնապես չի հաղորդվել։

XS
SM
MD
LG